ԼՈՒՐԵՐ.com կայքն ամփոփում է մարտի 23-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենք սահմանում տիրող իրավիճակից: Արցախի ՊԲ լրատվականից հաղորդում են, որ մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 370 կրակոց:


Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Այսօր շարունակվում էր քննարկվել Արցախի հերոս, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը:

 

Հայտարարությամբ հանդես են եկել Սեյրան Օհանյանը,, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը:

 

Ստորև ծանոթացեք հայտարարությանը:

 

Սույն գործով հարցաքննվել է նաև Սամվել Բաբայանը: Նրա փաստաբանի խոսքին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

Կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը զայրացել է և հանձնարարականներ է տվել:

 

«Ժամը հինգից հետո պերեկուր են անում, աշխատող չկա»: Հրապարակումը՝ ԱՅՍՏԵՂ:


Կարեն Կարապետյանը նաև հանձնարարական է տվել բնապահպանության նախարարին:


Մանրամասները՝ «Ես չգիտեմ էդ մարդը ով ա. թե բեռը կտանի՝ լավ, թե չէ՝ նոր մարդ բերեք» հրապարակման մեջ:



Գագիկ Ծառուկյանը շարունակել է իր քարոզարշավը: 

 

Գագիկ Ծառուկյանը Սևանում պատմեց իրեն հանգիստ չտվող դեպքի մասին. «քունս չէր տանում, ժողովո՛ւրդ ջան»:  Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Արդեն ճամբարակում Ծառուկյանը ասել է.

 

«Ոչ պաշտոնի, ոչ գումարի, ոչ էլ ճանաչման կարիք ունեմ. ամեն ինչի հասել եմ: Իմ միակ նպատակը, իմ միակ ցանկությունն այսօր՝ ձեր մատից փուշ հանելն է, երկրում համակարգ ու օրենք փոխելն է, որ մարդիկ հուսահատությունից դուրս գան: Ես այս օրերին մարզերում եմ լինում ու տեսնում եմ մարդկանց աչքերում այդ ահավոր հուսահատությունը ու հենց դա է, որ մենք պետք է փոխենք»:


Նյութի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Հերթական զազրելի դեպքն է գրանցվել: 6 անձ յուրացրել է բանակի բենզինը: Քրեական գործի մասին ԱՅՍՏԵՂ:

 

Խոշոր հրդեհ է բռնկվել Իջևան քաղաքում: Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

 

Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը հարց է բարձրացնում. «Ի՞նչ է սպասվում նախարարին»:

 

Թե ինչի մասին է գրում Խաչատրյանը՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավթի Բաբանովն էլ գրում է.


Ընդդիմադիր դաշտում հանդես եկող ուժերից, թերևս, բացառություն պետք է համարել «Ծառուկյան» դաշինքը, որն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրություններն ու այդ ուժի կողմից անցկացվող բազմահզարանոց հավաքաներն, այսօր գրեթե միակ ուժն է, որի խոսքին հավատում են: Սա, թերևս, պայմանավորված է Ծառուկյանի անձով. ժողովուրդն ուղղակի հիմքեր չունի չհավատալու նրան:


Մանրամասները՝ «Քաղաքական ուժերից ամենավստահելին «Ծառուկյան» դաշինքն է...» հրաարակման մեջ:

 

Նաիրա Զոհրաբյանն էլ հարցազրույց է տվել և նշել, որ «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները վստահ են, որ հաղթանակն իրենցն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

 

Օրվա վերջին էլ ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը Զինվորական դատախազ է նշանակել: Նշանակման մասին՝ ԱՅՍՏԵՂ: