Երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Երկնափեշյանի վարած Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Ճաղարյանի վարած Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Գ. Երկնափեշյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Հենրիկ Երկնափեշյանն ու 55-ամյա Ջեմմա Եկնափեշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն:

 

Այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տիտանյանը, Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կարապետյանը, 27-ամյա Արգիշտի Թադևոսյանը, 25-ամյա Վազգեն Պողոսյանը, 31-ամյա Տաթևիկ Հարությունյանը, 24-ամյա Արմինե Յարալովան, 26-ամյա Գոհար Քարտաշյանը, 56-ամյա Գայանե Բարիկյանը և 63-ամյա Արևիկ Գրիգորյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում: