Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Ռեալ»-ը հյուրնկալեց «Սևիլիա»-ին և հաղթեց 4:1 հաշվով:

Մադրիդցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Նաչոն (10') ու Տոնի Կրոսը (84'), Կրիտիանու Ռոնալդուն էլ դուբլ ձևակերպեց (23', 78'):

Հյուրերի միակ գոլը խփեց Յովետիչը` 49-րդ րոպեին:

Օրվա մյուս խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Լաս Պալմաս»-ին և առավելության հասավ 4:1 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նեյմարը (25', 67', 71'), մեկ անգամ էլ աչքի ընակվ Սուարեսը (27'), դաշտի տերերի միակ գոլը խփեց Պեդրո Բիգասը (63'):

Այս տուրից հետո Զիդանի թիմը 87 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսկաի երկրորդ տեղում է, նույնքան միավորով «Բարսելոնա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: