Հնդկաստանի հարավի Կերալի նահանգում առնվազն 18 մարդ Է զոհվել սողանքների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է The Times of India թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Երեք մարդ անհայտ կորած Է համարվում: Տեղում աշխատում են փրկարարները:

Սողանքները տեղի են ունեցել հորդառատ անձրեւներից հետո, որոնք տարածաշրջանում սկսվել են օգոստոսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: