Ինչպես հայտնում են մրցույթի մամուլի ծառայությունից, Նյու Յորքի և Բեռլինի մարաթոնները չեղարկվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Նյու Յորքի մարաթոնը պետք է անցկացվեր նոյեմբերի 1-ին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն նշել է, որ մարաթոնն այժմ տեղի կունենա միայն 2021 թվականին: «Մարաթոնի չեղարկումը անհանգստացնում է բոլոր մասնակիցներին, բայց դա անհրաժեշտ էր առողջության և անվտանգության տեսանկյունից», – հավելել են մրցույթի կազմակերպիչները:
Բեռլինի մարաթոնը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 27-ին: Այն նույնպես կանցկացվի հաջորդ տարի: Հատկանշական է, որ Բեռլինում անցկացվող մարաթոնն այս մրցույթի պատմության մեջ առաջին անգամ է չեղարկվում: