Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա է զոհվել Նյու Յորքի Բրոնքսի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է ABC News-ը։
«Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա է զոհվել Նյու Յորքում կիրակի օրը տեղի ունեցած զանգվածային հրդեհի հետևանքով», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Ավելի վաղ նշվել էր, որ 63 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ծխից ու հրդեհից։ Առնվազն 32 մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներ՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքային իշխանությունները այս հրդեհն անվանում են վերջին 30 տարվա ընթացքում ամենասարսափելին։
Հաղորդվում է, որ այս պահին հրդեհը մարված է։ Հրշեջ ծառայությունը դեռևս չի հայտնել զոհերի և վիրավորների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն։