Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին, ժամը 16.30-ին, պարեկային ծառայության հետաքննության բաժանմունք է ներկայացել 22-ամյա տղամարդը և հայտնել, որ ապրիլի 9-ին, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տղամարդուն ինքն է վրաերթի ենթարկել։
Կատարվում է քննություն: