Հունիսի 27-ի երեկոյան Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, այդ թվում՝ երեք երեխա։ 60 մարդ վիրավորվել է, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ավերված սրճարանի շենքի փլատակների տակից դուրս է բերվել 8 դի (այդ թվում՝ 3 երեխա, երկուսը ծնված 2008 և 2011 թվականներին)։
Զոհերի թվում կա 2022 թվականին ծնված երեխա։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։