Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է մինչև 2025 թվականը Ուկրաինային տրամադրել առնվազն 40 միլիարդ եվրո՝ ռազմական և ֆինանսական օգնության տեսքով։ Այս մասին ասված է հուլիսի 10-ին հրապարակված Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած ամփոփիչ հռչակագրում։
«Մենք մտադիր ենք հաջորդ տարվա ընթացքում տրամադրել նվազագույնը 40 միլիարդ եվրոյի հիմնական ֆինանսավորում և Ուկրաինայի անվտանգության ապահովման կայուն մակարդակ ձևավորել»,- ասվում է փաստաթղթում։
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում հանդիպման մասնակիցները հայտարարել են նաև մինչև հաջորդ գագաթնաժողովը Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական մոտեցման վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելու իրենց մտադրության մասին։