Չիլիի նախագահը մասնակցել է հին տների քանդման պաշտոնական արարողությանը Սանտյագոյի թաղամասերից մեկում: Բարձրանալով ավերակների կույտի վրա' նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել ներքև:
Նախագահը լուրջ վնասվածքներ չի ստացել: Պատահարից ընդամենը մի քանի վայրկյան անց նա հայտնվել է լրագրողների ուշադրության կենտորնում: «Կյանքում լինում են նաև անկումներ, սակայն ամենակարևորը այն է, որ ընկնելուց հետո կարողանաս կանգնել»,- հայտարարել է նախագահը:
Ինչպես գրում են լրատվամիջոցները, սա նախագահի հետ տեղի ունեցած առաջին դեպքը չէ: 2010թ-ին Նոր Օռլեան այցելության ժամանակ նա հազիվ փրկվեց Միսիսիպի գետն ընկնելուց: