Ինչպես հայտնում է itar-tass-ը, Իրանը դեմ է միջազգային «վեցյակի» հետ միջուկային խնդրի շուրջ բանակցություններում բալիստիկ հրթիռների ստեղծման իր ծրագրի քննարկմանը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին:

 

«Ես ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանին և «վեցյակի» մյուս ներկայացուցիչներին ասում եմ, որ Իրանի պաշտպանության հարցերը ենթակա չեն քննարկման' բացի միջուկայինից»,- հայտնել է Արագչին:

 

Վերջին տարիներին Իրանն ակտիվորեն զարգացրել է բալիստիկ ծրագիրը՝ ստեղծելով մինչև 2 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ, ինչը հարուցում է ինչպես հրեական պետության, այնպես էլ արևմտյան տերությունների անհանգստությունը: