ՀՀ ֆինանսների նախարարությունը անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294159 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 մլրդ 735 մլն 940 հազար դրամ, հետգնված ծավալը' 1 մ լրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 մլրդ 62 մլն 410 հազար 241 դրամ:

 

Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.075 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: