Նեպալի արեւմուտքում Նարփանի գյուղի մոտ ձգվող լեռնային մայրուղում առնվազն 18 մարդ է զոհվել, 19-ը՝ վիրավորվել մարդատար ավտոբուսի եւ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով: Այս մասին հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը:

 

Այս պահին վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Կատարվում է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: