Սիրիական բանակը մտել է Հալեպի կենտրոնական բանտ: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, բանակին հաջողվել է ճեղքել զինյալների շրջափակումը և մտնել բանտ: Բանտում գտնվում են 2,5 հազար բանտարկյալներ, որնց թվում կան ընդդիմության կողմնակիցներ: Երկար ժամանակ զինյալները փորձել են գրավել բանտը, սակ այն ապարդյուն:

 

Տեղեկություններ կան այն մասին, որ նախօրեին Հակոբի բերդի և Հիլան գյուղի վրա վերահսկողություն հաստատելուց հետո բանակն իր ձեռքն է վրեցրել նաև Շեյխ Նաջար շրջանում գտնվող ջերմաէլեկտրակայանը:

 

Ընթացող ռազմական գործողությունները հաջողությամբ ավարտվելուց հեետո Սիրիայի հյուսիսում իրավիճակը կփոխվի կառավարական ուժերի օգտին, իսկ Հալեպում գտնվող զինյալների հենակետերը վերացնելը միայն ժամանակի հարց կլինի:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպում և մերձակա գյուղերում բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Բանակը ալ Լիրմուն թաղամասում զինյալներին պատկանող տանկ է ոչնչացրել: Տասնյակ զինյալներ սպանվել են Քաֆր Համրա, Քաֆր Դաիլ, Սուքքարի, Ջանդուլ, Ադնան, Հանդարաթ, Մարաա, Հարյաթան, Հայան, Մարաա ալ Արթիկ շրջաններում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: