ԵԱՀԿ-ն հաստատել է Ուկրաինայի հարավ-արեւելքում կազմակերպության չորս դիտորդների ազատման վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք ռուսամետ ուժերի կողմից առեւանգվել էին մեկ ամիս առաջ, հաղորդում է BBC-ն:

 

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ դիտորդներն ազատվել են առանց նախապայմանների:

 

ԵԱՀԿ-ում նաեւ մտահոգություն են հայտնել կազմակերպության եւս չորս դիտորդների ճակատագրի կապակցությամբ, որոնք Ուկրաինայում առեւանգվել են մայիսի վերջին: Դրա համար պատասխանատվությունը չի ստանձնել «ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպությունե, հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը:

 

ԵԱՀԿ-ի առաքելությունն աշխատում է Ուկրաինայի կառավարության հրավերով, երկրում նրա գտնվելու ժամկետը վեց ամիս Է: