Լիբիայի Բենղազի քաղաքում շարունակվում են թեժ բախումները կառավարական ուժերի և ապստամբների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումները հատկապես ընթանում են Սաիկա ճամբարի մերձակայքում: Բենղազի քաղաքում հուլիսի 29-ին ռազմական ինքնաթիռ է պայթեցվել:
Բարեբախտաբ ար, օդաչուն ողջ է մնացել: Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչ Սաղր ալ Ջերուշիի խոսքով' ինքնաթռիը պատկանում էր գեներալ Խալիֆա Հաֆթարին: Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը պայթեցրել են ծայրահեղականները:
Կառավարական ուժերի և ծայրահեղականների միջև բախումների հետևանքով 40-ից ավելի մարդ է զոհվել:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ԱՄՆ-ը դիվանագիտական ներկայացուցչություններից հեռացրել է իր աշխատակիցներին:
Լիբիայում 2011թ.-ին Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո իրավիճակն այդպես էլ չի կարգավորվել: Երկրի շատ շրջաններ գտնվում են տարբեր խմբավորումների հսկության տակ: