Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնել են 89 մլն 545 հազար 211 դոլար 408.88 դրամ' մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել' 99 մլն 555 հազար 367 դոլար' 409.95 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5 մլն 350 հազար դոլարի առք եւ վաճառք' 409.00 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 10 մլն 150 հազար դոլարի առք եւ վաճառք' 409.51 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10 մլն 119 հազար 971 եվրո' 527.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 13 մլն 854 հազար 145 եվրո' 531.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 477 հազար 299 ռուբլի' 10.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 106 մլն 528 հազար 145 ռուբլի' 11.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.6 մլն ԱՄՆ դոլար: