«Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն քննարկել են Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքի հաղորդագրությունը:
«Ջորջիո Նապոլիտանոն նշել է, որ Դոնբասում տիրող իրավիճակը ողբերգություն է, որը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտության շրջանակներից և վնաս է հասցնում ամբողջ Եվրոպային: Նման բարդ իրավիճակը լուծելու համար պահանջվում են Եվրամիության, տրանսատլանտյան համայնքի, Ուկրաինայի և Ռուսաստանի համատեղ ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նապոլիտանոն ասել է նաև, որ Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների ներկայացուցիչների կողմից կազմակերպված գալիք ընտրությունները պետք է չեղյալ համարվեն:
Ավելի վաղ Միլանում կայացած «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովում անցկացրած ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: