Վրաստանում ավարտվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական օպերատորի հարցաքննությունը: Այս մասին հայտնել է Грузия online-ը:

 

Թամազ Շավշիշվիլին դատախազությունից հեռացել է առանց մեկնաբանության:

 

Փաստաբան Օթար Կախիձեի խոսքով՝ օպերատորը պատասխանել է քննության հարցերին, որոնք կապ ունեն 2008թ.-ին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի խախտումների և ցեղասպանության փաստերի հետ:

 

«Քննիչներին հետաքրքրում էր, թե որտեղ են պահվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլիի հանդիպումների տեսագրությունները, որոնք արվել են 2008թ.-ին, և նրա հրապարակային հայտարարությունները»,-նշել է Կախիձեն: