Պակիստանի հարավի Սինդի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է առնվազն 56 մարդ, եւս 25-ը վիրավորվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Դոոն» թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Ըստ առկա տեղեկատվության՝ ողբերգությունը տեղի Է ունեցել Սուքուրի օկրուգում՝ Թերի շրջանցիկ խճուղում: Խայբեր Փախթունխվայի նահանգի Սվաթի օկրուգից Կարաչի քաղաք (Սինդի վարչական կենտրոն) մեկնող տուրիստական ավտոբուսի վարորդը փորձել Է վազանց կատարել ճանապարհի նեղ հատվածում եւ, գերազանցելով արագությունը, կորցրել Է կառավարումը: Ծանր բեռնատարի հետ ճակատային բախման հետեւանքով ավտոբուսը շրջվել Է: Աղետից տուժածները շտապ հոսպիտալացվել են, նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին եւ տեղի ճանապարհային ոստիկանությունից պահանջել Է կատարել ողբերգության պատճառների մանրակրկիտ հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: