Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին»
Հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը՝ 13-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Գարսիան: Այնուհետև դաշտի տերերը 5 պատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (45, 50, 81) մեկական անգամ էլ աչքի ընկան Պիկեն (53) և Պեդրո Ռոդրիգեսը (77):