Ռուսական ռուբլու անկումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Եվրոպայի առանձին երկրների համար, որոնց տնտեսություններն առանց այդ էլ տուժում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը:

 

Ռուբլու անկումը կարող Է Ռուսաստանի տարածք ներմուծված որոշ ապրանքներ դարձնել թանկ կամ նույնիսկ անմատչելի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հայրենական արտադրողների արտադրանքի ժողովրդականության մեծացմանը եւ ՌԴ-ում առեւտուր անող արեւմտյան ընկերությունների եկամուտների նվազմանը, նշել Է թերթը:

 

Ըստ որում Սլովակիայում, որն ավտոմոբիլների հավաքման կենտրոններից մեկն Է, Ռուսաստան արտահանումը կազմում Է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,6 տոկոսը, Էստոնիայինը՝ 3,2 տոկոսը, Սլովենիայինը՝ 3 տոկոսը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան եւ Լիտվան, արտահանման ծավալները կազմում են ՀՆԱ-ի 2 – 2,6 տոկոսը, վիճակագրություն Է մեջբերում WSJ-ն: Ռուսական արժույթի անկումն սպառնում Է տնտեսություններին Էլ ավելի մեծ հարված հասցնել, քան այն, ինչն այժմ դրանք կրում են արեւմտյան պատժամիջոցներին ՌԴ-ի պատասխան միջոցներից , հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: