ԱՄՆ-ն սպառնացել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ' Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության սրման դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը' «Ուկրաինա 112»-ին տված հարցազրույցում:

 

 

«Մենք հասկացնել ենք տվել, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ Մինսկի պայմանավորվածությունները լիովին չեն իրագործվել… Մենք նաև հասկացնել ենք տվել, որ բռնության սրման դեպքում մենք պատրաստ ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Նուլանդը:

 

 

Պետքարտուղարի օգնականը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը տրամադրել է Ուկրաինային 150 մլն դոլար' ռազմական ուսուցման շրջանակներում:

 

 

«Մենք հույս ունենք, որ մեր կողմից ցուցաբերվող ճնշումն ու մեծացող ներուժը կստիպեն Ռուսաստանին և Դոնեցկում և Լուգանսկում նրա կողմից կառավարվող ուժերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Հակառակ դեպքում գինը նրանց համար կաճի»,- ասել է Նուլանդը: