Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:

Դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին(13', 44'), մեկական անգամ էլ աչքի ընական Խերարդ Պիկեն (49') և Նեյմարը (88'):

Հյուրերի միակ գոլի հեղինակը Ֆելիպե Կայսեդոն էր (9'):

Հավելենք, որ հյուրերի կազմում կարմիր քարտ ստացան Պերեսը (72') և Դիոպը (75'):