Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում ուժերը չափեց «Հոֆենհայմի» հետ և հաղթեց 3:1 հաշվով
Մինչև հանդիպման 80-րդ րոպեն դորտմունդցիները պարտվում էին նվազագույն հաշվով` 25' րոպեին Սեբաստիան Ռուդին բացել էր հանդիպման հաշիվը: 58-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ գոլի հեղինակ դարձած Ռուդին:
10 հոգով մնացած «Հոֆենհայմի» դարպասը 80-րդ րոպեին Գյունդողանի փոխանցումից հետո գրավեց Հենրիխ Մխիթարյանը, հինգ րոպե անց գոլ խփեց նաև Ադրիան Ռամոսը, խաղավարտին մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունը բաց չթողեց նաև Օբամեյանգը (9+2), գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 54 միավորով շարունակում է գտնվել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: