Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 10-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմն ու դիմում է սադրանքների: Այս մասին առավոտյան հաղորդեց ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

 

Սահմանային իրավիճակի մասին կարդացեք այստեղ:


Մութ ամպեր են կուտակվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխին:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Այսպես՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր դեմարշ է սկսվել. «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպանների առաջ հստակ ուլտիմատում են դրել՝ ամենայն լրջությամբ հավաստիացնելով, թե եվրոպացի պաշտոնյաների հետ հրապարակային և փակ հանդիպումները կբոյկոտեն, եթե դրանց մասնակցի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:


Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


«Ե՞րբ է հեռանալու Կարեն Կարապետյանը»: Այո, հարցը հռետորական է թվում, աբյց այդ ամենը բնավ էլ այդպես չէ: Այս կարծիքին է վերլուծաբան Սարգիս Հակոբյանը, որը գրում է.


Որպես կանոն՝ ավելի արժեքավոր են լինում ՀՀԿ այն գործիչների հարցազրույցները, որոնց հեղինակները զրոյական ինքնուրույնություն ունեն։ Բանն այն է, որ նրանք ոչինչ չեն ավելացնում կամ պակասեցնում և պիոներական ճշտապահությամբ՝ կատարում են շեֆի հանձնարարությունները։


Ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Բայց քանի դեռ չի հեռացել Կարեն Կարապետյանը, նա արդեն նոր հարց է բարձրացրել: Կարեն Կարապետյանին մտահոգել է «ստրիպտիզների» հարցը:


ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է գտնել կորած ձկնորսներից մեկի դին: Այս լուրը իմացել ենք ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության պաշտոնական տեղեկագրից:

 

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հերթական աշխատակիցը Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակվեց բարձր պաշտոնի:

 

Օրվա մյուս կարևոր իրադարձությունները, մամուլի տեսությունը, բլոգոսֆերայի նորությունները կարդացեք Mediamall.am լրատվականում: