Պակիստանում ընկած ինքնաթիռում անկման պահին եղել է 90 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Ինքնաթիռը Լահոր քաղաքից թռչում էր մայրաքաղաք Կարաչի։ Այս մասին հայտնել է տեղական Dawn լրատվական կայքը։

Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, և հիմա ճշտվում է մահացածների թիվը։ Հավանական է, որ կլինեն նաև վիրավորներ, որոնց օգնության հասնելու համար քաղաքի բոլոր հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Հայտնի է, որ ինքնաթիռի շասսին չի բացվել։ Անձնակազմը մի քանի պտույտ է արել օդանավակայանի վերևում, որպեսզի կարողանա շասսին բացել, բայց դա այդպես էլ չի ստացվել իրականացնել։