Անվտանգության ոլորտի փորձագետ Էնդրյու Միշտան կարծում է, որ առաջիկա հինգ տարում հնարավոր է զինված հակամարտություն մեծ տերությունների միջեւ: Նա իր մտքերը շարադրել է The Wall Street Journal-ի հոդվածում:
Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առճակատման վտանգը շատ ավելի բարձր է, քան նախկինում։ Առճակատումը կարող է թեժ փուլի անցնել, օրինակ՝ Թայվանի պատկանելիության շուրջ երկու երկրների վեճի պատճառով, ասվում է հոդվածում։
Միշտան կարծում է, որ այլ հզոր պետություններ կցանկանան մարտահրավեր նետել ԱՄՆ-ին՝ պատերազմի նման ձեւաչափին ամերիկյան բանակի անպատրաստ լինելու պատճառով։ Ընդ որում, Պենտագոնին կպահանջվի գրեթե 15 տարի՝ ԶՈւ արդիականացման համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, այսօր Արեւմուտքը ծանր վիճակում է Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից միգրացիայի ալիքների, կորոնավիրուսային պանդեմիայի եւ «մշակութային հեղափոխության» պատճառով»,-պնդում է հեղինակը։
Մասնագետի խոսքով՝ այս բոլոր գործոնները զգալիորեն թուլացրել են ԱՄՆ-ին։