Հուլիսի 22-ին ժամը 17:48-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 4 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը ստանալուն պես, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

***

Հուլիսի 22-ին ժամը 19:50-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի բնակիչ' 13-ամյա Ս. Ա-ն բարձրացել է Ասկերան քաղաքի պարիսպը և չի կարողանում իջնել: Ժամը 19:51-ին Ասկերանի հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և երեխային իջեցրել պարիսպից:

***
Հուլիսի 22-ին ժամը 20:12-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Խնածախ համայնքի տարածքում, բնակելի տան տանիքի տակ օձ է նկատել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:13-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր, հայտնաբերել թունավոր սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: