ԳԱԼԱ. Ուկրաինայի նախագահին կից հանձնաժողովը այսօր քննարկել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի արդարացման միջնորդությունը և եկել է այն եզրահանգման, որ համաներումը համարվում է վաղաժամ:
«Հանձնաժողովը նաև ուշադրության է արժանացրել Ուկրաինայի «Յարոսլավ Մուդրիի անվան իրավաբանական ակադեմիա» Ազգային համալսարանի, Շևչենկոյի անվան Ազգային համալսարանի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրենսդրության համալսարանի արդյունքները, համաձայն որոնց՝ մինչ Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործի ուսումնասիրությունը և դատավճռի կայացումը համաներման վերաբերյալ հարցը համարվում է վաղաժամ»,- հաղորդում են նախագահի մամլո ծառայությունները:
Ուկրաինայի նախագահին կից հանձնաժողովը բաղկացած է 19 անդամներից, որոնց շարքերում կան Գերագույն Ռադայի պատգամավորներ, արդարադատության նախարարության, արտգործնախարարության, Գերագույն դատարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի պետդեպարտամենտի պատժի կիրառման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչներ: Համաներման հարցերի ընդունման ժամանակ ներկա է գտնվում ներկայացուցիչների մեծամասնությունը:
Հասմիկ Մանուկյան