Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողովի ընթացքում անօրինական է ճանաչել Ղրիմի խորհրդարանի՝ Ռուսաստանին միանալու որոշումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ԵՄ առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ դուրս բերել զորքերը Ղրիմից և չեղյալ են հայտարարել այցագրի ազատականացման մասին բանակցությունները Մոսկվայի հետ:
«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ինքնիշխանության խախտումը, քանի որ այն չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանը»,- ասել է Մերկելը:
Հիշեցնենք, Ղրիմի հանրաքվեն մտադիր չէ ճանաչել նաև ԱՄՆ-ն: