Երեկ մահացել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Mediamall.am-ին տեղեկություններ են հասել մահվան հանգամանքների վերաբերյալ:

 

Գիշյանը կնոջ հետ գտնվել է Գերմանիայում: Անսպասելի ինքնազգացողությունը վատացել է, դիմել են բժշկի, սակայն նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Սպասվում է, որ առաջիկա օրերին Գիշյանի դին կտեղափոխեն Հայաստան: Ամենայն հավանականությամբ, նրա հուղարկավորությունը տեղի կունենա հայրենի Նոյեմբերյան քաղաքում:

 

Ստեփան Գիշյանն ամուսնացած էր, զավակներ չուներ: