Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսաբ ավանի հայ բնակչությանը Թուրքիայի ներգրավվածությունը վերջին օրերին իրականացված հարձակումներին հիշեցնում է պատմության սև էջերը' Օսմանյան կայսրության կազմակերպած 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իր բլոգում գրում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal ամսագիրը:
Կիրակի օրը Սիրիայի հայությունն իր զայրույթն է հայտնել ծայրահեղական իսլամիստների գործողությունների վերաբերյալ, ինչի հետևանքով նրանց ենթակայության տակ էր անցել Քեսաբ գյուղաքաղաքը' վտանգելով քաղաքի քրիստոնյա բնակիչների անվտանգությանը: Բազմաթիվ հայեր գաղթել են Դամասկոս' հուսալով, որ Ասադի վարչակազմը կկարողանա պաշտպանել նրան և նրանց շահերը:
«Թուրքերը կրկին մեր դեմ են դուրս եկել: Պատմությունն ի նկատի ունենալով' դա անընդունելի է: Ցեղասպանությունը կրկնվում է Քեսաբում: Ի՜նչ վատ օրեր էին: Աստված պահպանի բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են գեղեցիկ Քեսաբ գյուղաքաղաքը»,-նշել է տեղաբնակներից մեկը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Քեսաբի ժողովուրդը վռնդվել է իր տներից և բնակվում է Լաթաքիայի հայկական եկեղեցում, ուր սնունդ են ստանում այնտեղի հայերից»,- նշել է քեսաբցի մի ուսանող, ով այժմ բնակվում է Արաբական Միացյալ էմիրություններում, բայց շարունակում է կապ պահպանել ընտանիքի անդամների հետ, ովքեր նույնպես ստիպված լքել են Քեսաբը:
«Վայրը, ուր մենք անցկացնում էինք մեր ամառները, վերածվել է պատերազմական գոտու… Սիրիական բանակն անում է ամեն հնարավորը փրկելու համար Քեսաբը…միակ դրական բանն այն է, որ Քեսաբի ժողովուրդը, այդ թվում իմ ընտանիքը և ընկերները, կարողացել են ժամանակին փրկվել: Պատերազմից հետո նրանք հաստատ անտուն են մնալու»,-հավելել է նա: