ԻԻՀ եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հունիսի 9-10-ը Ժնեւում կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրն ու կբանակցեն հարաբերությունների վերահաստատման շուրջ:
Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության կայքը' հավելելով, որ ամերիկյան կողմից հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուլիյամ Բերնսն ու պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Հանդիպումներն ընթանում են վեցյակի քննարկումների շրջանակում' 5+1 ձեւաչափով, որը ղեկավարում է Քեթրին Էշթոնը: