Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, հունիսի 13-ին ելույթ ունենալով Թբիլիսիում բացված Վրաստան-Եվրամիություն Միջազգային ներդրումային խորհրդաժողովում, Վրաստանի «եվրոպական երազանքն» Է համարել Եվրամիությանն իր երկրի անդամակցումը:

 

Խորհրդաժողովին ներկա Է եղել նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, որը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան Է ժամանել նախօրյակին:

 

«Նման մասշտաբի միջոցառում (խորհրդաժողովը) առաջին անգամ Է անցկացվում Վրաստանում: Եվրաինտեգրացումը մեր երկրի գլխավոր գերակայությունն Է: Մենք անցնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների որակապես նոր փուլի»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրումը:

 

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Վրաստանի եվրաինտեգրացման գործընթացի մասնակիցներ են ե՛ւ աբխազները, ե՛ւ օսերը:

 

«Ես դիմոււմ եմ մեր աբխազ եւ օս եղբայրներին. դուք այս գործընթացի մասնակիցներն եք: Եվրաինտեգրացումը մեր ճանապարհի վերջը չԷ: Մենք պետք Է դառնանք եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ»,-ասել Է Ղարիբաշվիլին:

 

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել Է անցյալ տարվա նոյեմբերի վերջին «Արեւելյան գործընկերության» երկրների՝ Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում: Միաժամանակ համանման համաձայնագիր Է նախաստորագրվել Մոլդովայի հետ: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորված Էր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն այնուհետեւ տեղափոխվեց ավելի վաղ ժամկետ՝ հունիսի 27-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: