Mediamall.am լրատվականն ամփոփում է հունվարի 18-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենք օրվա մամուկի հրապարակումներից:

 

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է.

 

«Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակացություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


«Հրապարակ» օրաթերթն էլ գրում է, որ Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել:

 

Մանրամասները՝ պարբերականի հրապարակման մեջ:

 

Առավոտյան ԼՂՀ ՊՆ լրատվականը տեղեկացրեց սահմանում տիրող իրավիճակի մասին:

 

Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

 

Օրվա կեսին ողբերգական լուրեր ստացվեցին: Զինվոր է զոհվել: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Մամուլի քննարկման թեման շարունակում է մնալ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերդառնալը:


Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը գրում է.

 

Իրականությունն այն է, որ քաղաքական ծրագրերից, պլաններից շեղվել է ողջ քաղաքական դաշտը: Ընդդիմադիր ուժերը ստիպված են լինելու միանալ Ծառուկյանի ստեղծվող դաշինքին, հակառակ պարագայում՝ նրանց հնարավորությունները հավասարվում են 0-ի: Իշխանություններն էլ ստիպված են լինելու վերանայել իրենց մոտեցումները՝ ընտրապայքարի վարման կանոնների շուրջ, քանի որ Ծառուկյանի վերադարձը փոխել է նախընտրական մթնոլորտը երկրում և սահմանափակել իշխանական ուժերի՝ խուսանավելու հնարավորությունները: Այս տեսանկյունից՝ Ծառուկյանի վերադարձը շախ և մատ էր իշխանություններին... 


Մանրամասնեը՝ «Ծառուկյանի վերադարձը և նախընտրական մթնոլորտի փոփոխությունը» հրապարակման մեջ:

 

«Հանրապետականը գնում է վա բանկ»: Նման հրապարակում է արել վերլուծաբան Դավիթ Բաբանովը:

 

Բաբանովի հրապարակումը ՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա ընթացքում մամուլը հեղեղվեց մի սարսափելի և ստոր երևույթի մասին պամող տեղեկատվությամբ: 18 ամյա կապանցի աղջիկը պնդում է որ հիվանդանոցի բժիշկը փորձ է արել բռնաբարել իրեն:

 

Այս մասին կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

 

Ազատ Արշակյանն էլ խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին: Նրա հարցազրույցին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

Օրվա մյուս կարևոր լուրերին, բլոգոսֆերայի գրառումներյն, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: